ԲՀԿ պատգամավորի օգնական. «Վարչապետի օգնականները փորձում են նմանվել նրան»
Ի ուրախություն վարչապետի, նրա օգնականները փորձում են նմանվել նրան։ Քիչ առաջ հայտնվեց վարչապետի ևս մեկ օգնական՝ Նարեկ Գալստյան անունով, ով օրեր առաջ կատարվածը փորձում է ներկայացնել հակառակ ռակուրսից (ու նման մարդիկ պատմական գիտությունների թեկնածու են դառնում, պատկերացնում եմ Հայաստանը սնանկացնող ու դատարկող վարչապետին ինչպիսի տողեր կնվիրեն ապագա «աշխատություններում»): Թեմայից անտեղյակներին տեղեկացնեմ, իսկ հիշողության հետ խնդիրներ ունեցողներին հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հարց էր ուղղել վարչապետին օրեցօր ահագնացող արտագաղթի մասին, իսկ վարչապետը, խուսափելով պատասխանից, իր օգնական Միհրան Հակոբյանին հանձնարարել էր նույն հարցը վերաձևակերպել և վերահասցեավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Միաժամանակ բազմաթիվ ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր սկսեցին անձնական վիրավորանքներ տեղալ ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ականների հասցեին, որին մենք ի պատասխան ու ի դեպ անհամեմատ ավելի կոռեկտ արձագանքեցինք։ Աստիճանաբար ի հայտ են գալիս նոր դեմքեր, ովքեր վարչապետին պաշտպանելով՝ փորձում են տեղ գտնել արևի տակ, բայց միշտ հիշեք, որ նույնիսկ դրան արժանանալու դեպքում արևը վայելելու եք արևածագից մինչև մայրամուտ, իսկ Ձեր մայրամուտին, կարծում, եմ երկար չի մնացել։
Հարգանքով ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյան