Լրահոս

30.06.2009 11:10


Ինչպիսի՞ն կլինեն Իրան–Եվրոպա հետագա հարաբերությունները

Ինչպիսի՞ն կլինեն Իրան–Եվրոպա հետագա հարաբերությունները

Իրանում գտնում են, որ եվրոպական պետությունները չափից ավելի դերակատարում ունեն Իրանի ներքին կյանքում և ներկայումս տեղի ունեցող գործընթացներում։ Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Քոսարին ասել է, որ «Եվրոպան չպետք է թույլ տա այն սխալները, որոնք նա նախկինում գործել է Իրանի նկատմամբ»։ Նա  նշել է, որ Իրանում տեղի ունեցող «աննշան» անկարգությունները Եվրոպայում ներկայացվում են որպես հեղափոխություն։ Իսմայիլ Քոսարին ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունն ունի հստակ նկարագիր. «Մենք արտասահմանցիների հետ հարաբերություններում չենք գնա զիջումների, սակայն չենք էլ ուզում սահմանափակել այդ հարաբերությունները։ Մյուս կողմից արևմտյան երկրների ղեկավարներն ու Թեհրանում նրանց ներկայացուցչությունները աջակցում են կեղծ ինֆորմացիոն աղբյուրներին։ Մենք չենք կարող հանգիստ վերաբերվել դրան»,-ասել է Քոսարին։ Նրա խոսքերով՝ եթե Եվրոպան չդադարեցնի Իրանի ներքին գործերին «անտեղի» միջամտելը, ապա պաշտոնական Թեհրանը, հատկապես տնտեսական ոլորտում, կսահմանափակի մի շարք եվրոպական երկրների հետ հարաբերությունները։

Ըստ  Trend News-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը