Աշխարհ

23.03.2013 12:25


Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

1999թ. Թբիլիսին «Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» Խարտիա է ստորագրել, որով հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվում: Երեկ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը դեմ է դրա վավերացմանը:

«Վրաստանում ամենակարևոր հարցը վրացերենն է: Բազմաէթնիկ երկրի համար այդ թեմայով լրացուցիչ խաղեր տալն անթույլատրելի է: Նորվեգիայի մարդու իրավունքների հարցերով ինստիտուտի տնօրենը երկու անգամ եկել է մեր երկիր, որ ինձ համոզի վավարեցնել այդ Խարտիան, բայց ես  հրաժարվել եմ»,-ասել է Սաակաշվիլին:

Նա նաև հավելել է, որ հազարավոր կամավոր ուսանողների են ուղարկել Ջավախք՝ տեղի բնակիչներին վրացերեն սովորեցնելու նպատակով, և այսօր Ջավախքի երիտասարդներն արդեն խոսում են վրացերեն:

Ինչ վերաբերում է ջավախահայ հասաարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, Սահակաշվիլին հայտարարել է, որ նա խոչընդոտելու է Ջավախքում վրացական քաղաքականության իրականցմանը:

–Չպետք է ազատ արձակեին Չախալյանին։ Եթե նա բանտից դուրս գար 6 տարի անց, Ջավախքը կդառնար Եվրոպայի ամենակարևոր երկաթուղային հանգույցներից մեկը, կլիներ 10 նոր ՀԷԿ, կենսամակարդակը 2-3 անգամ ավելի բարձր կլիներ և 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն: Ի՞նչ է, չարժե՞ր, որ նա 6 տարի նստեր բանտում՝ այդ ամենը կյանքի կոչելու դիմաց,–ասել է Սահակաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը