Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի և վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջը զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Նախագահ Սահակյանը կարևորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: