Լրահոս

30.06.2009 11:10


Ջավախահայ բռնցքամարտիկները նվաճել են հերթական ոսկե մեդալը

Օրերս Ախալքալաքի մարզադահլիճում բազում շնորհավորանքների արժանացան՝ հունիսի 18-21-ը Մցխեթայի մունիցիպալիտետի գավաթի բռնցքամարտի առաջնությանը մասնակցած և հաղթանակած ջավախահայ պատանի բռնցքամարտիկները: Այդառաջնությանն Ախալքալաքը ներկայացրել է 19 բռնցքամարտիկներից բաղկացած թիմը, որը դրսեվորելով տվյալ մարզաձեվին բնորոշ հմտություններ, կարողացել է գրավել առաջին անվանակարգը և նվաճել ոսկե մեդալներ:

-Բոլորիդ շնորհավորում ենք այս փայլուն հաղթանակի համար: Ամբողջ Վրաստանի մեջ ստանալ առաջին տեղը և այսքան քանակությամբ ոսկե մեդալներ բերել, դա ոչ միայն սպորտի, այլ մեր ամբողջ շրջանի պարծանքն է: Այնպես ինչպես մշակույթի,  արվեստի մեջ, սպորտի մեջ այսօր դուք մեր շրջանի պարծանքն եք,- հայտարարել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հուշարձանների պահպանության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ըստ «Ա-ԻՆՖՈ»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը