Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Սարդարյանն իր էջում գրել է.
«Ես խորապես ցավում եմ Րաֆֆիի էսօրվա հայտարարության համար: Րաֆֆիի համար չեմ ցավում, որովհետև նրա գործողությունները վաղուց արդեն դուրս են առողջ տրամաբանության դաշտից: Մասնավորապես, դիահերձարանին հատուկ ուլտիմատիկ ոճով խոսելուց հետո ընտրությունները ճանաչելու դիմաց ութ!!!! պաշտոն պահանջելը, ըստ իս, ոչ մի կերպ չի տեղավորվում «սկզբունքային գործիչ» բառակապակցության տրամաբանության մեջ: Իսկ ցավում եմ Րաֆֆիին հավատացած, նրան ձայն տված ու դրանից հետո Րաֆֆիի անունը որպես հեղափոխության դրոշակ ընկալած մարդկանց համար, ում, փաստորեն, զրկեցին արժանապատիվ պարտվելու հնարավորությունից: Այդ մարդկաց զրկեցին հաջորդ անգամ ցանկացած մեկին վստահելու իրավունքից: Ասենք, մյուս կողմից էլ, երանի միամիտներին, քանի որ բավական պարզամիտ պիտի լինել, որպեսզի արդեն նախագահական ընտրություններին ձայն տալ մարդու, ով արդեն իսկ "քցել էր" ընտրողներին (ընդ որում՝ ոչ մեկ անգամ)՝ առանց ընտրողների հետ խորհրդակցելու կամ թույտվություն ստանալու ցած դնելով պատգամավորական մանդատը (կա՞ առողջ բանականությամբ գոնե մեկ մարդ, ով լրջորեն կհավատա, որ խորհրդարանական ընտրություններին "Ժառանգության" և "Ազատ դեմոկրատների" դաշինքը հաղաթահարեց 5 տոկոսանոց շեմը ոչ այն պատճառով, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում Րաֆֆի Հովհաննիսյանի անունն էր): Կրկնում եմ, ես ցավում եմ իմ բոլոր այն ընկերների, հարազատների, բարեկամների, ծանոթների ու անծանոթների համար, ում վաղվա առավոտը մռայլվելու է խումհարային գլխացավի ու հիասթափության դառնահամի համադրության պատճառով»։
«Ցավում եմ Րաֆֆիին հավատացած մարդկանց համար»