Լրահոս

23.03.2013 10:00


Նախկին ՕԵԿ–ական. «Նպատակները նույնն են՝ Րաֆֆին ուզում է կառուցել օրինաց երկիր»

Նախկին ՕԵԿ–ական. «Նպատակները նույնն են՝ Րաֆֆին ուզում է կառուցել օրինաց երկիր»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն ասել է, թե ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է: 
Նախկին ՕԵԿ-ականը հայտարարել է, որ ինքը միացել է Րաֆֆիին, քանի որ հասկացել է, թե «Ժառանգության» առաջնորդը ինչ նպատակներ ունի: Գ. Բաղդասարյանը նշել է. «Նպատակները նույնն են. օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին ուզում է, որ մենք բոլորս այսօր կառուցենք օրինաց երկիր»:

Այս խորագրի վերջին նյութերը