Մարտի 22-ին` ժամը 20:48-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 12/15 հասցեին հարակից տարածքում:
Չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ՏԼ 463 և «Լադա» մակնիշի 19 ՍՍ 683 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա առվակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1980թ. ծնված Զ. Պողոսյանին և 1980թ. ծնված Ա. Վիրաբյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ Հ. Համբարձումյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Պատահար Այնթափում