Լրահոս

22.03.2013 20:33


Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ուղարկեց իր վերջին առաջարկները

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ուղարկեց իր վերջին առաջարկները

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փակ ծրարի մեջ է դրել Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջին երկու առաջարկները, որոնցից երկրորդը՝ ևս 7 ենթաառաջարկներով. փակ ծրարը կուղարկվի գործող նախագահին։

Առաջարկներից առաջինն ամբողջական է՝ այս տարվա ընթացքում արտահերթ կա՛մ  նախագահական, կա՛մ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

«Մինչ այդ, Ընտրական օրենսգրքում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ. վերացվի մեծամասնական ընտրակարգը, վերականգնվի ընտրական հանձնաժողովների կուսակցական-քաղաքական նախկին ձևը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընձեռվի քվեարկելու հնարավորություն»,–հայտարարել էՀովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանից պահանջում է նաև առնվազն հինգ մարզպետների հեռացնել զբաղեցրած պաշտոնից՝ դրանցում նշանակելով իր ներկայացրած մարդկանց, ինչպես նաև «ընտրակեղծարար գյուղապետների և քաղաքապետների ազատում աշխատանքից՝  նրանց ենթարկելով քրեական պատասխանատվություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը