Կենտրոնում վերակառուցվում են ջրաբաշխիչ հանգույցները
Թումանյան-Սարյան և Թումանյան-Ե. Կողբացի փողոցների հատման վայրերում գտնվող դիտահորերում իրականացվող աշխատանքների հետ կապված՝ մարտի 22-ի ժամը 09։00-ից դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ. Մկրտչյան, Թումանյան, Պուշկինի, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցու, Եկմալյան, Ֆիրդուսու, Սարյան, Լեոյի փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 83-101, Կողբացու 11-75, Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Մաշտոցի 7, 9, 20, 22, Պարոնյան 2-16 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ–ի «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի մասնագետները Թումանյան-Սարյան խաչմերուկում 400 մմ տրամագծով հին, չաշխատող փականը փոխարինում են սպառման ծավալներին ավելի համապատասխանող 300 մմ-անոց նոր փականով, իսկ Թումանյան-Ե. Կողբացի խաչմերուկի ջրաբաշխիչ հանգույցն ընդհանրապես վերաձևավորում են: Ապամոնտաժվող 2X500 մմ, 1X300 մմ և 1X200 մմ տրամագծով չորս փականներին փոխարինելու են ընդամենը երկուսը՝ 300 մմ և 150 մմ տրամագծով:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի՝ դրա շնորհիվ նշված տարածքներում առաջին հերթին զգալիորեն կբարձրանա բաշխիչ ցանցի կառավարելիությունը, որոշակիորեն կկարգավորվի նաև մատակարարվող ջրի քանակը: Իսկ ապագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ապահովել ջրի անարգել փոխադրումը ջրամատակարարման երկու գոտիների միջև:
Աշխատանքների մեծ ծավալներից ելնելով՝ ջրամատակարարումը դադարեցվել է մինչև մարտի 23-ի ժամը 09։00-ն, սակայն հաշվի առնելով սպառողների կենցաղային կարիքները՝ջրմուղագործներն անում են հնարավորը՝ ավելի կարճ ժամկետում ջրամատակարարումը վերսկսելու համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին