Լրահոս

22.03.2013 16:39


ԱԺ ներխուժած երիտասարդը Վրեժ Գալստյանն է

ԱԺ ներխուժած երիտասարդը Վրեժ  Գալստյանն է

ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած տղամարդը Վրեժ  Գալստյանն է: Այս մասին Aysor.am-ին հայտնել է «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Վրեժ  Գալստյանը, նրա խոսքով, տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա  վիճակը միջին ծանրության է, ստացել է ձախ ազդրի  վնասվածք: Հայտնի է, որ Վրեժ Գալստյանը 25 տարեկան է, ապրում է Մասիս քաղաքում:

Aysor.am-ի թղցթակցին Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնել է.

«Այս պահին արդեն որոշ հետազոտություններ ենք արել, առայժմ որևէ բարդություն չկա, միայն հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել, վերքի մշակում  է իրականացվում: Այսօր նա կմնա հիվանդանոցում, առավոտյան կորոշենք, երբ նա կարող է դուրս գրվել»:

Այս խորագրի վերջին նյութերը