Լրահոս

22.03.2013 15:39


Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը

Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը

ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք շահագրգիռ բնապահպանական կազմակերպություններ այս տարի իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Մոլորակի ժամ»՚ համաշխարային բնապահպանական միջոցառմանը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնապահպանական այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի շուրջ չորս տասնյակ մայրաքաղաքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը և Բնապահպանության նախարարություն նախաձեռնությամբ «Մոլորակի ժամ» համաշխարային բնապահպանական շարժման ընդառաջ՝ ՀՀ Կառավարության առաջին շենքի և Կառավարության 3-րդ տան արտաքին լուսավորությունը խորհրդանշական 5 րոպեով կանջատվի (մարտի 31–ին՝ 20:30-20:35):

Այս խորագրի վերջին նյութերը