Լրահոս

30.06.2009 10:19


ՀՀ սփյուռքի նախարարը կմասնակցի Նյու Յորքում անցկացվելիք Հայկական բժշկական 10-րդ համաշխարհային կոնգրեսին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմասնակցի հուլիսի 1-4-ին Նյու Յորքի Ռոկֆելլերի կենտրոնում անցկացվելիք Հայկական բժշկական 10-րդ համաշխարհային կոնգրեսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հ. Հակոբյանը «Հայաստան և Սփյուռք» թեմայով ելույթ կունենա կոնգրեսի եզրափակիչ, Հայաստանի առողջապահության ոլորտի հաջողությունների քննարկմանը նվիրված լիագումար նիստում: Ելույթից հետո համագումարի մասնակիցները կքննարկեն Հայաստանում առողջապահության և ոլորտի կրթության որակի հարցերը:

Հայկական բժշկական 10-րդ համաշխարհային կոնգրեսում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հուլիսի 2-ի լիագումար նիստում հանդես կգա «Առողջապահությունը Հայաստանում» զեկույցով, կոնգրեսի բանախոսների թվում են Միացյալ Թագավորության առողջապահության նախարար, լորդ Արա Դարզին (թեման՝ «Ռոբոտացված վիրահատություն»), ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը (թեման «ԱՄՆ Կոնգերեսի նախանշած առողջապահական բարեփոխումների իրավական հիմնախնդիրները»):

Լիագումար նիստերի թեմաները նաև նվիրված են ԱՄՆ-ում, Հայաստանում եւ ՄԹ-ում առողջապահության ոլորտի բարեփոխումներին, ոլորտի նորարարություններին: Հայկական բժշկական 10-րդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ կանցկացվեն նաև առողջապահության տարբեր ոլորտներին նվիրված սեմինարներ:

Այս խորագրի վերջին նյութերը