Լրահոս

22.03.2013 16:34


73-ամյա Թինա Թյորները պատրաստվում է ամուսնանալ

73-ամյա Թինա Թյորները պատրաստվում է ամուսնանալ

Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թյորները վերջապես ամուսնանում է իր 27 տարվա ընտրյալի՝ երաժշտական 53–ամյա պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Շքեղ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու այս ամռանը Շվեյցարիայի Կյուսնախտ քաղաքում, որտեղ զույգը բնակվում է 1998թ.–ից: Հայտնի է  նաև, որ արարողության հյուրերը պետք է ներկայանան սպիտակ հագուստով:

Թինան հայտնել է, որ անչափ երջանիկ է, թեև մի քանի տարի առաջ լսել անգամ չէր ուզում ամուսնության մասին. հիշողության մեջ ամուր նստած է՝ նախկին ամուսինն իրեն ծեծում էր և ամեն կերպ նվաստացնում: Այդ պատճառով էլ չէր համաձայնում ամուսնանալ  Էրվինի հետ, թեև նա վաղուցվանից էր ամուսնանալու առաջարկ արել: Միասին երկար տարիներ ապրելուց հետո Թինան վերջապես իր համաձայնությունն է տվել:  

 

Այս խորագրի վերջին նյութերը