Դանակավոր քաղաքացին փորձել է մտնել ԱԺ. հնչել է կրակոց (տեսանյութ)
Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ՝ հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:
Վիրավորված քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:
Ի դեպ, «Հետքի» փոխանցմամբ՝ նա փորձել է առաջ շարժվել եւ սկսել է գորգոռալ, թե ինքը Հիսուս Քրիստոսն է: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրել են, որ անվտանգության աշխատակիցները հորդորել են դանակը վայր դնել, սակայն երիտասարդը չի ենթարկվել եւ շարժվել է առաջ:
Քիչ առաջ պարզ դարձավ այդ մարդու ինքնությունը։ Նա Մասիս քաղաքի 25–ամյա բնակիչ Վրեժ Գալստյանն է։