Լրահոս

22.03.2013 15:17


Գլխավոր դատախազին ուղարկված սփյուռքահայ գործարարի դիմումը դատախազությունն ուղարկել է դատարան` քննելու

Գլխավոր դատախազին ուղարկված սփյուռքահայ գործարարի դիմումը դատախազությունն ուղարկել է դատարան` քննելու

 Այս տարվա մարտի 13-ին ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկված դիմումը դատախազությունն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն: Այս մասին սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ հովհաննիսյանին տեղեկացրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազի մամոււլի քարտուղար Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմումը ուղարկվել է դատարան, քանի որ դիմում նշված փաստերը վերաբերում են մի քրեական գործի, որն այժմ դատարանում է գտնվում, և հետևաբար գործով դատավորը պետք է քննի դիմում առկա փաստերը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազին ուղարկած իր վերջին դիմումում ամերիկահայ գործարարը խոսել էր այն մասին, որ իր գործով այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում:

«Ասածս անմիջական կապ ունի արդեն Երևանի Կենտրոնի դատարանում քննվող թիվ ԵԿԴ 0226/01/12 գործի հետ` Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ»  ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով: Այս գործով խարդախության հեղինակը, ով պետք է լիներ ամբաստանյալի աթոռին, անգամ դատակոչված վկանների ցուցակում չկար և միայն ամբաստանյալի փաստաբանի միջնորդության հիման վրա վկայի կարգավիճակում կհարցաքննվի: Խոսքը վերաբերում է իմ կողմից բազմիցս բարձրաձայնված <> ՓԲԸ սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանին: Թիվ ԵԿԴ 0226/01/12 գործով 07.03.2013թ. դատական նիստի ժամանակ  Վլադիսլավ Մանգասարյանի դերակատարության մասին հայտարարեցին նաև այդ գործով տուժողն ու վկան: Նրանց  ցուցմունքներից էլ ակնհայտ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Եվ դա տեղի է ունեցել ավագ դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա: Պարոն Հովսեփյան, փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել և հետևապես մեղադրող դատախազի համար էլ պետք է, որ պարզ դարձած լինի, որ գործի քննությունն այլուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:

Պարոն Հովսեփյան, այս հանգամանքներում դատարանում, որպես մեղադրող դատախազ հանդես եկող Լևոն Չարխիֆալակյանն էլ իր հերթին ուղղորդված հարցադրումներով համառորեն փորձում է տուժող կողմից և վկաներից ի վնաս ինձ պատասխաններ կորզել: Այդ առումով Դատախազ Լևոն Չարխիֆալակյանի հարցադրումները միտված են ոչ թե գործի ճիշտ քննությանն, այլ` դատախազ Արման Հակոբյանի կողմից թելադրված սխալ մեղադրանքը դատարանում վերահաստատելուն»,–դիմում մասնավորապես նշել էր գործարար Էդմոնդ Խուդյանը:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը