ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանին. «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը միշտ չէ, որ արդարացնում է սպասելիքները։ Երբ ԲՀԿ-ին մեղադրում եք երիտասարդների հետևում թաքնվելու համար, ապա հիշեցնեմ, որ վարչապետը, ով ի պաշտոնե պարտավոր է պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին, մինչ օրս ոչ միայն չի պատասխանել, այլև ինքն է սկսել մամուլի քարտուղարի, օգնականների ու ֆեյսբուքյան անդեմ ու կեղծ էջերի ետևում թաքնվել։
Մեզ խորհուրդներ տալուց առաջ խորհուրդ տվե՛ք Ձեր պատվիրատուներին կատարել Սահմանադրությամբ իրենց վստահված պարտականությունները։
Գրագետ շարադրված կոչերի փոխարեն՝ սանձե՛ք Ձեր կողմնակիցներին, որոնք անձնական վիրավորանքներով թեման այլ դաշտ տեղափոխելը գերադասում են առարկայական պատասխաններ տալուց։ Կարծում եմ, գաղափարաքարոզչական ունակություններդ կարող ես ծառայեցնել այլ նպատակներով, ոչ թե օդում ձուկ որսալով։
Հ.Գ. Ի դեպ, «ջահելներ» արտահայտությունն օգտագործելիս՝ խորհուրդ կտայի լինել ավելի ուշադիր ու զգուշավոր։
ԲՀԿ քաղխորհրդի անդամը՝ վարչապետին. «Սանձե՛ք Ձեր կողմնակիցներին»
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանին.
«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը միշտ չէ, որ արդարացնում է սպասելիքները։ Երբ ԲՀԿ-ին մեղադրում եք երիտասարդների հետևում թաքնվելու համար, ապա հիշեցնեմ, որ վարչապետը, ով ի պաշտոնե պարտավոր է պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին, մինչ օրս ոչ միայն չի պատասխանել, այլև ինքն է սկսել մամուլի քարտուղարի, օգնականների ու ֆեյսբուքյան անդեմ ու կեղծ էջերի ետևում թաքնվել։
Մեզ խորհուրդներ տալուց առաջ խորհուրդ տվե՛ք Ձեր պատվիրատուներին կատարել Սահմանադրությամբ իրենց վստահված պարտականությունները։
Գրագետ շարադրված կոչերի փոխարեն՝ սանձե՛ք Ձեր կողմնակիցներին, որոնք անձնական վիրավորանքներով թեման այլ դաշտ տեղափոխելը գերադասում են առարկայական պատասխաններ տալուց։ Կարծում եմ, գաղափարաքարոզչական ունակություններդ կարող ես ծառայեցնել այլ նպատակներով, ոչ թե օդում ձուկ որսալով։
Հ.Գ. Ի դեպ, «ջահելներ» արտահայտությունն օգտագործելիս՝ խորհուրդ կտայի լինել ավելի ուշադիր ու զգուշավոր։
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Խաչատրյան