Լրահոս

22.03.2013 14:43


Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը: Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը