ԵՊՀ դոցենտը միանում է ԵՊՀ որոշ պաշտոնյաներին պատժելու պահանջին
ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»:
Հիշեցնենք, որ Արարատ Միզոյանի հայտարարությունից հետո ԵՊՀ ռեկտորատը չեր հաստատել նրա հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկությամբ՝ հայ արվեստի պատմության ամբիոնի զեկուցագիրը:
Իսկ Արարատ Միզոյանը հայտարարել էր.
«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից՝ պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած ու լիազորությունները գերազանցած անձանց»։
ԵՊՀ դոցենտը միանում է ԵՊՀ որոշ պաշտոնյաներին պատժելու պահանջին
ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.