Եթե Գ. Ջհանգիրյանը հասկանա Ր. Հովհաննիսյանին այցելելու իմաստը, կհամոզի նաև Լ. Տեր–Պետրոսյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ոչիշխանական ուժերի միջև կոալիցիա կձևավորվի։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարցին՝ հավատո՞ւմ է, որ ավագանու ընտրությունները կանցնեն ազատ, արդար և թափանցիկ, Ջհանգիրյանը պատասխանել է.
–Ես միայն Աստծո գոյությանն եմ հավատում:
Իսկ թե ինչո՞ւ ինքը չի այցելում ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, Ջհանգիրյանն ընդգծել է.
–Էդ ո՞վ է ներկա-բացակա անում... մեր ներկայացուցիչներից Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանն այցելել են։ Բայց ես չեմ հասկանում այցելությունների իմաստը։ Եթե ինքս համոզվեմ, ապա կհամոզեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այցելի:

7or.am