ԲՀԿ–ական պատգամավորի օգնականին հիասթափեցրել է ՀՀԿ-ական ավագանու անդամի հայտարարությունը
«Այսօր կարդացի ՀՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Գևորգյանի արած հայտարարությունը և խոր հիասթափություն ապրեցի: Անձնական վիրավորանքների լեզվով արտահայտվողները հարգանքի արժանի չեն ինձ համար և կարծում եմ նույնիսկ իրենց կուսակցությունն էլ իրենց չի հարգում: Եթե Արմեն Գևորգյանի նման մարդիկ մտադրություն ունեն մասնակցություն ունենալ մեր ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ կառավարման գործընթացին, ապա այդ կառավարումը կարող է ճակատագրական դառնալ մեր բոլորիս համար: Արմեն Գևորգյանը երևի մոռանում է , որ խոսում է ժողովրդի ընտրյալի մասին, հիշեցնում եմ,մի անցեք ձեր սահմանները: Երեկվա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի արած արտահայտությունը «Շարքային երիտասարդի անդաստիարակություն է» վերաբերվում է հենց Արմեն Գևորգյանին և նման կերպ արտահայտվողներին: ՀՀ ԱԺ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ օգնական Հայաստանի Երիտասարդական Կառավարության ղեկավար Գրիգորյան Միքայել»
ԲՀԿ–ական պատգամավորի օգնականին հիասթափեցրել է ՀՀԿ-ական ավագանու անդամի հայտարարությունը
«Այսօր կարդացի ՀՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Գևորգյանի արած հայտարարությունը և խոր հիասթափություն ապրեցի: Անձնական վիրավորանքների լեզվով արտահայտվողները հարգանքի արժանի չեն ինձ համար և կարծում եմ նույնիսկ իրենց կուսակցությունն էլ իրենց չի հարգում:
Եթե Արմեն Գևորգյանի նման մարդիկ մտադրություն ունեն մասնակցություն ունենալ մեր ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ կառավարման գործընթացին, ապա այդ կառավարումը կարող է ճակատագրական դառնալ մեր բոլորիս համար:
Արմեն Գևորգյանը երևի մոռանում է , որ խոսում է ժողովրդի ընտրյալի մասին, հիշեցնում եմ,մի անցեք ձեր սահմանները: Երեկվա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի արած արտահայտությունը «Շարքային երիտասարդի անդաստիարակություն է» վերաբերվում է հենց Արմեն Գևորգյանին և նման կերպ արտահայտվողներին:
ՀՀ ԱԺ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ օգնական
Հայաստանի Երիտասարդական Կառավարության ղեկավար
Գրիգորյան Միքայել»