Երիտասարդական Խորհրդարանի «Անկախ» պատգամավորական խմբի հայտարարությունը
Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի անպատասխանատու գործունեությունը հանգեցրել է ԵԽ բնականոն աշխատանքի խաթարմանը։ Մասնավորապես, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ՝ սույն թվականի մարտի 14-ին նշանակել է նիստ, որին չի ներկայացել և պատշաճ կարգով չի իրազեկել նիստի մասին հանձնաժողովի անդամներին։ Որի պատճառով խնդիր է առաջացել զեկուցողի և հանձնաժողովի նախագահի միջև, ինչպես նաև՝ նախագծի բնականոն մշակման, քննարկման համար։ Հաջորդ նիստի ժամանակ՝ մարտի 20-ին, հանձնաժողովը, վարման կարգի խախտումով, նախագահի ուղղորդմամբ, օրենսդրական նախագծին առանց պատշաճ հիմնավորման տվել է բացասական եզրակացություն։
Օրենսդրական նախագծի նպատակն է պետությանը, համայնքներին, իրավաբանականանձանց կամ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասըօտարերկրյա իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին վարձակալությամբ տրամադրելուկարգում փոփոխություն կատարել։ Օրենսդրական նախագծի հեղինակները գտնում են, որՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահով և անվտանգ գոյությունըերաշխավորելու նպատակով հարկ է հողերի վարձակալութունը օտարերկյա սուբյեկտներին լինիպետության հատուկ ուշադրության, հոգածության և վերահսկողության ներքո։
ԵԽ «Անկախ» պատգամավորական խումբը այս ամենը համարում է անլուրջ վերաբերմունք ԵԽ գործունեության նկատմամբ և կոչ է անում ԵԽ անդամին ավելի լուրջ վերաբերվել ԵԽ աշխատանքներին։ Դիմում ենք Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը՝ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության երիտասարդ անդամին իրենց ուշադրության և վերահսկողության ներքո պահելու ակնկալիքով։

Հարգանքով՝
ԵԽ «Անկախ» պատգամավորական խումբ