Լրահոս

22.03.2013 11:37


ԲՀԿ–ական պատգամավոր. «Վարչապետը «մարտի է նետել» անհայտ մանկլավիկների իր բրիգադին»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Վարչապետը «մարտի է նետել» անհայտ մանկլավիկների իր բրիգադին»

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ և դրա նախորդ օրը Ազգային Ժողովի ամբիոնից իմ և մեր խմբակցության կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք հնարավոր է դուրեկան չեն վարչապետին ու իր թիմին, քանի որ բացահայտում են նրանց անկարողությունն և աղետալի գործունեությունը մեր երկրի տնտեսության համար, սակայն կարևոր են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերի համար, ովքեր սպասում են փոփոխությունների մեր երկրում: 
Նյարդայնանալով և ջղաձգվելով իմ և մեր խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված հարցերից՝ վարչապետը «մարտի է նետել» անհայտ մանկլավիկների իր բրիգադին, ովքեր թաքնվում են տարբեր ֆեյք օգտատերերի անվան տակ և սոցիալական ցանցերից զատ աջակցություն են ստանում ու տարածում գտնում վարչապետի հովանու ներքո գտնվող «լրատվական» կայքերում:
Ես միշտ կողմնակից եմ եղել քաղաքակիրթ բանավեճի և չեմ խախտել էթիկայի նորմերը իմ հարցադրումներում՝ ուղղված Կառավարությանն ու անձամբ վարչապետին: Մեր բարձրացրած հարցերը բացառապես վերաբերում են երկրի զարգացմանը խոչընդոտող գործընթացներին, որոնք կանխելու կամ լուծումներ տալու իրավասությունը դրված է կառավարության ու նրա ղեկավարի վրա: 
Մենք քաջ գիտակցում ենք, թե որտեղից են ուղղորդվում նման անհասցե, նույնիսկ գուցե անհայրենիք օգտատերերը, քանի որ նրանք ի հայտ են գալիս միայն կառավարության հասցեին հնչած արդարացի քննադատություններից հետո, բայց կոչ եմ անում և պահանջում չիջնել նմանատիպ մակարդակի կամ, անձնական վիրավորանքներ հասցնելով, հասարակության աչքում մոռացության չեք տա մեր բարձրացրած հարցերը, որովհետև դրանք մնում են արդիական, իսկ մենք հետամուտ ենք լինելու, որ Դուք ի վերջո պատասխանեք այդ հարցերին:
Ես որպես ԱԺ պատգամավոր վերահաստատում եմ իմ բոլոր հարցադրումները, որոնք հնչեցրել եմ խորհրդարանում»:

Այս խորագրի վերջին նյութերը