Լրահոս

22.03.2013 10:48


Չկատարած հանցագործության համար 23 տարի բանտում անցկացրած տղամարդը ազատ է արձակվել

Չկատարած հանցագործության համար  23 տարի բանտում անցկացրած տղամարդը ազատ է արձակվել

Նյու-Յորքում ռաբբիի սպանության մեղադրանքով 23 տարի բանտում անցկացնելուց հետո, Դևիդ Ռանտան ազատ է արձակվել։ Միաժամանակ, լուրջ կասկածներ կան, որ տղամարդը դարձել է դատական սխալի զոհը։ Հրեա հոգևորական Հաքսել Վերցբերգերը 1990թ. սպանվել էր՝ դառնալով կողոպուտի ակամա վկա։ Տղամարդը մոտեցել էր ավտոմեքենայում նստած ռաբբիին, կրակել նրա ուղղությամբ և փախել։ Ոստիկանությունը շուտով ձերբակալում է Ռանտային՝ գործազուրկ թմրամոլի, որին մատնանշել էին փոքրաթիվ վկաներ։ Դատարանը տղամարդուն դատապարտել էր 37 տարվա ազատազրկման։

Միայն տասնյակ տարիներ անց պարզվել է, որ վկաների ցուցմունքները համոզիչ չէին։ 2011թ. նրանցից մեկը, խիղճը թեթևացնելու պատճառաբանությամբ, հայտնել է, թե իրեն քննիչն է ստիպել Ռանտայի դեմ ցուցմունք տալ։

Այս շաբաթ 58-ամյա Ռանտան ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Այս խորագրի վերջին նյութերը