Լրահոս

22.03.2013 09:49


Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել

Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի համար։ Քաղաքական գործիչը կասկածվում է 2007թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում «L’Oreal» ընկերության նախկին սեփականատեր Լիլիան Բետանկուրից անօրինական ֆինանսական օգնություն ստանալու մեջ։ Ըստ նախաքնության մարմնի՝ Սարկոզին հարկային հաշվետվությունների և այլ փաստաթղթերի դիմաց պահանջել և ստացել է 50 հազ. եվրո։ Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները։

Նախօրեին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահի և  Լիլիան Բետանկուրի առերեսումը։

Այս խորագրի վերջին նյութերը