Լրահոս

22.03.2013 09:39


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Մարտի 21-ին՝ ժամը 20։24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 26 շենքի 72-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:

 

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 1951թ. ծնված Գ. Մ-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը