Արոնյանը սևերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստերին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին։ Հայ շախմատիստը շարունակում է բաժանել 1-2-րդ տեղերը Մագնուս Կառլսենի հետ: Վերջինս հաշվետու տուրում առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այժմ Արոնյանն ու Կառլսենն իրենց ակտիվում 4,5-ական միավոր ունեն և 1,5 միավորով առաջ են անցել 3-4-րդ տեղերում գտնվող Սվիդլերից ու Վլադիմիր Կրամնիկից:
Նշենք, որ Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Իվանչուկի, իսկ Գրիշչուկը՝ Գելֆանդի հետ:
Ավելացնենք, որ Ռաջաբովն ու Գրիշչուկը վաստակել են 2,5-ական, Իվանչուկն ու Գելֆանդը՝ 2-ական միավոր:
Հաջորդ՝ 7-րդ տուրում, որը կկայանա մարտի 23-ին, Արոնյանը կխաղա Գրիշչուկի հետ: