Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հրապարակային կամ Ազատության հրապարակի սրճարանում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցին և հայտարարել, որ կեղծարարության հիմնական ուժը՝ փետրվարի 18–ից, հենց Սերժ Սարգսյանի գլխավորած ուժն է, և այդ կուսակցությունից որևէ մեկը՝ վերևից ներքև, իրավունք չունի խոսել ազատ, արդար ընտրություններից ու կանխորոշել մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրությունները։
–Քաղաքապետական ընտրություններին մասնակցությունը չի փոխարինելու մեր համազգային զարթոնքը, փետրվարի 18–ի պատգամը, այլ լինելու է այդ պայքարի շարունակական ճակատներից մեկը,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը։
Նա հայտնել է, որ նախորդ մի քանի օրերին նախագահականի հետ որևէ կապ չի եղել, բայց եթե Բաղրամյան 26–ում պատրաստ են համապետական լուծում առաջարկել ժողովրդին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հրապարակային կամ Ազատության հրապարակի սրճարանում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
–Բայց պետք է նախագահականից սուտի շարան թույլի նման այլևս չբանեցնեն, և իրենց շրջապատող կեղծ նժդեհականները և Նժդեհին հեգնողները պետք է վերանան քաղաքական դաշտից։ Սա քաղաքական առևտուր չէ, սա անկեղծ փորձ է (գոնե իմ կողմից) հասցնել նրան, որ Սերժ Սարգսյանը կես ճանապարհ գա դեպի ժողովուրդ և փշրանքներ չառաջարկի,–ասել է Ր. Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ցուցարարների քանակության՝ Սերժ Սարգսյանի մատնանշած սակավությանը, Ր. Հովհաննիսյանը հայտարարել է.
–Ուզում եք քանակ, կլինի՛ քանակ, բայց դրանից հետո որևէ մեկը թող չսպառնա, որ մեր ժողովուրդի դեմ, որը սահմանադրական պայքար է տանում, պիտի բարձրանա ոստիկանության կամ իրավապահի ձեռքը։ Ով դա սպառնա, ով էլ նա լինի, ի՛նքն է ինքնակոչը, և ի՛ր կուսակցությունն է, որ հեղաշրջման կոչ է արել և տապալվել է, ու ժողովուրդը հաղթել է։
Ինչպես հայտնի է, այս օրերին ԱՄՆ–ից հատուկ Հայաստան են եկել Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները։
–Մեծ ուժ է, որ իրենք միացել են ինձ։ Ծնողական մտահոգություն կար, որը ես փարատեցի,–լրագրողներին ասել է Ր. Հովհաննիսյանը՝ կատակով ավելացնելով.
–Բժշկուհի մայրս, ով միշտ մտահոգված է եղել իմ չաղությամբ, գիրությամբ, այժմ մխիթարվում է նրանով, որ հիմա արդեն չի կարող այդ հարցում ինձ վրա խոսել։ Իսկ դրանից բացի, իրենք ծնողական հույզ և լիցք են տալիս ինձ։ Ռիչարդը և Վարդիթերը տեսան, թե ճիշտը ուր է, և սուտն ու կեղծիքն ուր է։
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին իր զորակցությունը հայտնելու է եկել նաև նրա դուստրը՝ Շուշին։ Ի դեպ՝ նույն այն Շուշին, հանուն ում երկու տարի առաջ Ազատության հրապարակում ծոմից դուրս եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ 2011թ. մարտի 30–ին նա հայտարարեց, որ մեկ օր հետո լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը, որի նկատմամբ ինքը «անգին սեր ու տակավին չմարված պատասխանատվություն ունի» և քանի որ այս ընթացում թերացել է իր հայրական պարտականությունների մեջ, ապա կդադարեցնի ազատության ծոմի «առաջին արարը»:

7or.am