Լրահոս

21.03.2013 22:01


Կազմվել է ամենահյուրընկալ երկրների ցանկը

Կազմվել է ամենահյուրընկալ երկրների ցանկը

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակվել  է օտարերկրյա հյուրերի նկատմամբ հանրային վերաբերնմունքի 140 երկրների վարկանշային ցանկը։  Այն կազմվել է սոցիոլոգիական հարցումների հիման վրա։ «Ամենահյուրընկալ երկրների» տասնյակում են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Մարոկոն, Մակեդոնիան, Սենեգալը, Պորտուգալիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իռլանդիան:

Իռլանդիայի հետ 10-րդ տեղում են հայտնվել նաև Բուրկինա-Ֆասոն, Բարբադոսը, Կանադան, Թաիլանդը, Մալին, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սինգապուրը, Մալթան,  Եմենը, Բելգիան և Ռուանդան: Վերջին տասնյակում հայտնվել  են Բոլիվիան, Վենեսուելան, Ռուսաստանը,  Քուվեյթը, Լատվիան, Իրանը,  Պակիստանը,  Սլովակիայի Հանրապետությունը, Բուլղարիան, Մոնղոլիան և Չինաստանը:  

Այս խորագրի վերջին նյութերը