Լրահոս

21.03.2013 15:55


10 հազ. դոլար տուգանք` արջին սթրեսի ենթարկելու համար (տեսանյութ)

10 հազ. դոլար տուգանք` արջին սթրեսի ենթարկելու համար (տեսանյութ)

Նորվեգիայում մի խումբ լրագրողների դատարանի միջոցով պարտադրել են 10 հազ. դոլար տուգանք վճարել արջին սթրեսի ենթարկելու համար: Նորվեգիայի բնապահպանական արգելանոցում բնակվող սպիտակ արջի մասին սյուժե նկարահանելու ժամանակ լրագրողներին զգուշացրել են, որ տեղական օրենքների համաձայն՝ իրենք իրավունք չունեն մոտենալ կենդանիներին։  Սակայն նկարահանող խմբի անդամները անտեսել են զգուշացումը։ Վերջիններս արջին ապաստարանից դուրս հանելով՝  կատաղեցրել են կենդանուն:  Թեև սյուժեն բավական հետաքրքիր է ստացվել, սակայն բնապահպանները լրագրողներին  դատի են տվել։ Դատական հայցում նշված է եղել, որ նկարահանման ժամանակ կենդանին մեծ սթրես է տարել, իսկ լրագրողները խախտել են մի շարք օրենքներ: Դատարանը տուգանք է նշանակել` 10 հազ դոլարի չափով, սակայն, լրագրողները մտադրված են վիճարկել որոշումը։ 

Այս խորագրի վերջին նյութերը