Մինչ այս ժամը, մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ԿԸՀէ ներկայացրել միայն երեք կուսակցություն՝ ՀԱԿ–ը, ՕԵԿ–ն ու ՀՀԿ–ն։ ԲՀԿ–ն հենց այս պահին է իր փաստաթղթերը հանձնում։
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է ավագանու 105 թեկնածու, իսկ այն գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ ԱրմենԵրիցյանը։ Նրան հաջորդում են ՕԵԿ վարչության անդամ ՀովհաննեսՇահինյանը և բանաստեղծուհի, ուսուցչուհի ՍոֆյաԱրթենյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ իր համամասնական ցուցակն է արդեն ներկայացրել նաև ՀԱԿ–ը։ Այս ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը, երրորդը՝ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Նախօրեին ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերն էր ներկայացրել ՀՀԿ–ն, որի համամասնական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին 3 տեղերը զբաղեցնում են Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր ՍմբատԼպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր ՀովհաննեսԹոքմաջյանը:
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը դեռ նոր է հանձնվում ԿԸՀ, բայց մարտի 9–ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստում որոշվել էր, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Հայտնի է նաև, որ ՀՅԴ–ի ցուցակը գլխավորելու է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՅԴ–ական Արսեն Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա երեկ կուսակցության մամուլի խոսնակը հրաժարվեց իրենց ցուցակի հետ կապված մանրամասներ ներկայացնել՝ ասելով, որ անունները կհրապարակեն ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելուց հետո միայն։
Նշենք, որ այսօր՝ ժամը 18-ին, լրանում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը:
Ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. մայիսի 5-ին։ Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 21-31-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին ու կտևի մինչև մայիսի 3-ը, իսկ մայիսի 4-ը լռության օր է:
Այս պահին ԲՀԿ–ն իր փաստաթղթերն է հանձնում ԿԸՀ
Մինչ այս ժամը, մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ԿԸՀ է ներկայացրել միայն երեք կուսակցություն՝ ՀԱԿ–ը, ՕԵԿ–ն ու ՀՀԿ–ն։ ԲՀԿ–ն հենց այս պահին է իր փաստաթղթերը հանձնում։
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է ավագանու 105 թեկնածու, իսկ այն գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը։ Նրան հաջորդում են ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը և բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ իր համամասնական ցուցակն է արդեն ներկայացրել նաև ՀԱԿ–ը։ Այս ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը, երրորդը՝ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Նախօրեին ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերն էր ներկայացրել ՀՀԿ–ն, որի համամասնական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին 3 տեղերը զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

7or.am