Քաղաքական

21.03.2013 13:48


Վարդան Այվազյան. «Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը լավ էլ լեզու են գտնում, մենք իզուր ենք հիմա խոսում»

Վարդան Այվազյան. «Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը լավ էլ լեզու են գտնում, մենք իզուր ենք հիմա խոսում»

«Եթե հնարավոր լինի այնպիսի իրավիճակ ձևավորենք, որ երկու թեկնածուները  բանակցեն, ապա կարծում եմ՝ արդյունք կլինի»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։ Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ ամդամ Վարդան Այվազյանն էլ հակադարձել է, թե. «Սերժ Սարգսյանն ասաց, որ չի պատրաստվում գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի  խնդիրը  նախագահին տեսնելն էր, դա անձնական հարց է»: «ՀՀ նախագահի մամլո ասուլիսը շատ հարցերի պատասխան տվեց, Թևան Պողոսյան ջան և լրագրողներ: Կա՞ արդյոք մեկ անձնավորություն, որը կարող է քաղաքական որոշումների վրա ազդել»,–նշել է ՀՀԿ պատգամավորը։ Թևան Պողոսյանն էլ արձագանքել է, թե ուրախ կլիներ, եթե նախագահի ասուլիսն ուղիղ եթեր հեռարձակվեր։  «Իրար հետ ոնց որ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը լավ էլ լեզու են գտնում, մենք իզուր ենք հիմա խոսում»,–ասել է Վարդան Այվազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը