Լրահոս

21.03.2013 13:28


Հունվարի 1-ից մինչև մարտի 19-ը ստոմատոլոգիական գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 10 կազմակերպություն

Հունվարի 1-ից մինչև մարտի 19-ը ստոմատոլոգիական գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 10 կազմակերպություն
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում  լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։
 
ՀՀ առողջապահության նախարարությունը համեմատականներ է  անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ 
 
Վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում  բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։
 
Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել  1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։
 
Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։
 
2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ,  3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի  ճշտել։
ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը