Լրահոս

21.03.2013 12:43


Մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայում

Մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի այսօրվա նիստում տեղեկացրել է, որ  2008-ի մարտի մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագիծն այս քառօրյայում չի քննարկվի:  «Քանի որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այս օրերին գործուղման մեջ է, մենք պայմանավորվել ենք, որ հարցը դրվի քննարկման հաջորդ քառօրյայում», -հայտարարել է  ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ դրական եզրակացություն էր տվել 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը