Լրահոս

21.03.2013 11:56


Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի որոշման կայացման վերջնաժամկետն է

Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի որոշման կայացման վերջնաժամկետն է

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման կայացման վերջնաժամկետն է։ Դատարանը պետք է որոշի՝ նրանց վերաբերյալ դատավճիռը վարույթ ընդունել, թե՞ ոչ։

Ի դեպ, «ՉԻ» օրաթերթը գրում է, որ հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից Հրանտ Միրիջանյանի հետ, ով ընդունել է՝ տղաների դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել:

«Քեզ մեղավոր զգում ե՞ս անմեղ երիտասարդների ազատազրկման համար»,–թերթի հարցին նա պատասխանել է.

«Հա…Հա: Ոնց որ հիմա գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել: 31 տարեկան տղա եմ: Էդ տղեքը ինձնից ջահել են»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը