Լրահոս

21.03.2013 11:37


Ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին համեմատում են Վան Գոգի հետ

Ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին համեմատում են Վան Գոգի հետ

Ամերկյան «La Cañada Valley Sun» շաբաթերթը ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին համեմատել է աշխարհահռչակ գեղանկարիչ Վան Գոգի հետ, ում արվեստը ևս ժամանակին չի գնահատվել։

Մայիսի 1-ին ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Սբ. Լևոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում բացվելու է գեղանկարչի  կտավների ցուցահանդես–վաճառքը։ Այն կտևի մինչև մայիսի 3-ը։ Կներկայացվի 50 -ից ավելի աշխատանք:

«La Cañada Valley Sun»–ը գրել է, որ Արթուր Փինաջյանը Նյու Յորքի Բելփորթ գյուղի փոքրիկ մի տնակում տասնամյակների ընթացքում ստեղծել է վառ, աբստրակտ ոճի կտավներ՝ չհրապարակելով իր անունը։ Այդ տունը պատկանել է նրա քրոջը, իսկ 1999թ.՝ Փինաջյանի մահից հետո, նրան է մնացել կտավների այդ հսկայական հավաքածուն։ Ինչպես Վան Գոգի, այնպես էլ Փինաջյանի արվեստը համաշխարհային ճանաչում է ստացել նրա մահվանից տասնյակ տարիներ անց:

Նշենք, որ նկարիչը քրոջն ասել է իր մահից հետո դեն նետել բոլոր նկարները, բայց քույրը չի գնացել այդ քայլին։ Իսկ 2005թ. քրոջ մահից հետո, երբ նկարչի հարազատները որոշել են տունը վաճառել, գնորդներ Թոմաս Շուլցն ու Լորենս Ջոզեֆը դրա համար վճարել են 300 հազ. դոլար։  Տունը գնելուց հետո ձեղնահարկում ու ավտոտնակում նրանք հայտնաբերել են Փինաջյանի՝ 3000-ից ավելի ստեղծագործություններ, որոնք միլոնավոր դոլարներ են գնահատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը