Լրահոս

21.03.2013 10:42


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Մարտի 20-ին՝ ժամը 15։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Նունե Ալավերդյանը և 2004թ. ծնված Արթուր Ալավերդյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ն. Ալավերդյանը խոհանոցում` գազօջախի մոտ, վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, որից հետո շտապօգնության խումբը նրան որդու հետ միասին տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 18։55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել նաև Ն. Ալավերդյանի դուստրը` 1994թ. ծնված Արուսյակ Ալավերդյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը