Լրահոս

21.03.2013 10:05


Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 1.6 մլն մարդ

Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 1.6 մլն մարդ

Մարտի 22-ին՝ ժամը 13:00-15:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) անցկացնելու է իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

 ՀԿԽԸ Առողջապահական բաժնի աշխատակիցները և կամավորները Երևանի պետական բժշկական համալսարանից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում, Աբովյան փողոցի երկայնքով, հանրությանը բաժանելու են տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր և պատասխանելու են նրանց հարցերին: Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ տեղադրվելու է տաղավար, որտեղ ևս կարելի է տեղեկանալ տուբերկուկուլյոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք,  մահանում է 1.6 միլիոնը:

Վարակվածների 87 տոկոսը 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնցից 30 տոկոսը` մինչև 24 տարեկանների տարիքային խումբն է:

Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում: 2012թ. մեր երկրում հաշվառման մեջ է եղել տուբերկուլյոզով 3437 հիվանդ: 

Այս խորագրի վերջին նյութերը