Օջալանը պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»
«ՌԻԱ նովոստին» հյտնում է, որ Թուրքիայում ցմահ դատապարտյալ, Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլահ Օջալանն այսօր պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»։
Ըստ աղբյուրի՝ Օջալանն իր ուղերձում կանրադառնա ՔԱԿ-ի և Թուրքիայի միջև հակամարտության լուծման քաղաքական հնարավորություններին։ Մասնավորապես, նա մտադիր է իր կողմնակիցներին կոչ անել դադարեցնել թուրքական իշխանությունների դեմ տարվող զինված պայքարը, դուրս բերել ռազմական ուժերը Թուրքիայի տարածքից և սկսել խաղաղ բանակցությունները: Իսկ Թուրքիայի քաղաքական կուսակցություններին Օջալանը կհորդորի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2012թ. հոկտեմբերից բանակցություններ են վարում Օջալանի հետ՝ քրդական հարցի լուծման նպատակով: Նրան այցելել էր Թուրքիայի կառավարությունը և հատուկ ծառայությունները ներկայացնող 3 պատվիրակություն:

Օջալանը անազատության մեջ է 1999թ.-ից։