«Ծրագրային առաջարկություն Շարժումը հաղթական ավարտին հասցնելու մասին»
Այսօր՝ 2013թ. մարտի 20-ին` ժամը 17:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ձևաչափով Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի բանախոսությունը:
Նրանք ներկայացրեցին Հայաստանում տիրող «մեղմ բռնակալությունից» անցումային ժողովրդավարության միջոցով Շարժումը հաղթական ավարտին հասցնելու և կայուն ժողովրդավարություն հաստատելու ծրագրային առաջարկություն:
Բանախոսները նշեցին, որ ներկայացվող ծրագրային առաջարկության նպատակը գործող վարչախմբի անցնցում հեռացումն է և Հայաստանում Նոր որակի պետությանստեղծումը, ինչը հնարավոր է իրագործել առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեղմ բռնակալությունից անցումային ժողովրդավարության միջոցով
կայուն ժողովրդավարության անցման ծրագիր
Նպատակը՝
Գործող վարչախմբի անցնցում հեռացում և Հայաստանում Նոր որակի պետության[1]ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
(Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման և լեգիտիմացման նախապատրաստում)
1. Ստեղծել
Շարժման համակարգող խորհուրդ՝ մշտական ռեժիմով աշխատող կառավարման մարմին, որը կազմված է հանրային հեղինակություն ունեցող վստահելի մարդկանցից և գործում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ու նրա վետոյի իրավունքով:
Շարժման աջակցող խորհուրդ՝ պարբերական ռեժիմով աշխատող և ըստ անհրաժեշտության գումարվող կառավարման խորհրդակցական մարմին, որը կազմված է համակարգող խորհրդի անդամներից, հասարակական-քաղաքական առողջ ուժերի չվարկաբեկված ներկայացուցիչներից և հանրային հեղինակություն ունեցող 2-3 տասնյակ մարդկանցից:
2. Համակարգող խորհրդի գործառույթները.
2.1. Շարժման համակարգում և բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների կայացում:
2.2. Շարժման ցանցային համակարգի ձևավորում և կառավարում` տեղական Համակարգող խորհուրդների միջոցով:
2.3. Առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող հետևյալ մարմինների կառուցվածքի, ինչպես նաև դրանց անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում.
դատական (Սահմանադրական արդարության ատյան),
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով (Ընտրական հանձնաժողով),
Նոր որակի պետության ձևավորման նպատակով Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացու միջև կնքվելիք պայմանագիր[3]:
3. Աջակցող խորհրդիգործառույթները.
3.1. Մշակում և Համակարգող խորհրդին է ներկայացնում.
Շարժման ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ մոտեցումներ,
2.8 կետում նշված փաստաթղթերի նախագծեր:
3.2. Իր շուրջը ձևավորում է շարժման աջակիցների «ինտելեկտուալ ճակատ»` դրա մեջ ներառելով Շարժման ռազմավարական և մարտավարական մոտեցումների, Հռչակագրի, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի ու քաղաքացու միջև կնքվող պայմանագրի նախագծերի քննարկումներին ակտիվորեն մասնակցած փորձագետներին և մասնագետներին:
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում և գործունեություն
5.1. Վարույթ ընդունելով ՀՀ-ում ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնիշխանության դրսևորման խափանման հարցը.
իրավաքաղաքական գնահատականներ տալու միջոցով հիմնավորում է առկա պետական կառավարման համակարգի պահպանման աննպատակահարմարությունն ու Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտությունը և
առաջադրում է Նոր որակի պետության ստեղծման համար անցումային և անմիջական ժողովրդավարության սկզբունքների կիրառմամբ՝ զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ստեղծելու, այդ մարմինների լեգիտիմացումն ապահովելու և առկա պետական կառավարման մարմինները դրանցով անցնցում կերպով փոխարինելու նպատակ:
5.2. Քննում և լուծում է զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու գործունեության հետ կապված վիճելի հարցեր:
5.3. Քննում է հանրային հնչեղություն ունեցող այլ հարցեր և դրանց վերաբերյալ կայացնում է իրավաքաղաքական գնահատականներ պարունակող որոշումներ:
Ընտրական հանձնաժողովի ձևավորում և գործունեություն
6. Ընտրական հանձնաժողովի ձևավորում:
7. Ընտրական հանձնաժողովի գործառույթները.
7.1. Տեղական Համակարգող խորհուրդների վերածում տեղական ընտրական շտաբների և նրանց գործունեության համակարգում:
7.2. Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ընտրական ցուցակների կազմում[5]:
7.3. Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատում և գրանցում[6]:
7.4. Համակարգող խորհրդի հաստատած կարգին համապատասխան անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման կազմակերպում:
Հանրապետության Նախագահի ու Հիմնադիր խորհրդարանի գործունեություն, Անցումային կառավարության ձևավորում ու գործունեություն[7]
8. Հիմնադիր խորհրդարանի գումարում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում՝ Նոր որակի պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի մշակում և ընդունում:
9. Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից զուգահեռաբար գործելու ձևաչափով Հանրապետության Նախագահի գործունեության իրականացում:
10. Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Համակարգող խորհրդի, Աջակցող խորհրդի և Ընտրական հանձնաժողովի լուծարում:
11. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
12. Հիմնադիր խորհրդարանի շուրջ «Ինտելեկտուալ ճակատի» համախմբում:
13. Հիմնադիր խորհրդարանի համակարգմամբ Տեղական ընտրական շտաբների միջոցով քաղաքացիների հետ Նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
14. Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
Սցենար 1. մինչև պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը գործող վարչախմբի հեռացման դեպքում.
Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Սցենար 2. պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելուց հետո գործող վարչախմբի կողմից պետական կառավարումը շարունակելու դեպքում.
լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում,
գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
15. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
16. Նոր որակի պետության ձևավորման ու զարգացման Ռազմավարական հայեցակարգի և դրա հիման վրա ընդունված ոլորտային ռազմավարությունների ամբողջական իրականացման գործընթացի ծավալում:
[1]Նոր որակի պետություն – ինքնիշխան, հայաստանակենտրոն, հզոր, մրցունակ և թռիչքային կերպով զարգացող, մարդու և ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող պետություն, որի կայացմամբ հնարավոր կդառնա Հայաստանը կառավարման օբյեկտից վերածելու կառավարման սուբյեկտի և տարածաշրջանային գործոնի:
[2]Հռչակագիրը ներառելու է Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը, դրա տեսլականի համառոտ նկարագրությունը և ձևավորման ու գործունեության սկզբունքները:
[3]Քաղաքացու հետ պայմանագրի կնքումը յուրօրինակ բաց հանրաքվե է: Նախնական մտահղացմամբ` պայմանագիրը պետք է ներառի 2013 թ. հունվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը հաստատող պնդում և գործող վարչախմբի հեռացումից հետո Անցումային կառավարման փուլի ժամկետի մասին նշում: Պայմանագիրը պետք է նաև սահմանի Հանրապետության Նախագահի, Հիմնադիր խորհրդարանի, Անցումային կառավարության, Դատական և պետական կառավարման այլ մարմինների ձևավորման ու գործունեության կարգը, ըստ այդմ նախատեսելով, որ գործող Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Պայմանագրին (mutatis mutandis):
[4]Սահմանադրական արդարության ատյանի կառուցվածքը, կազմը, գործառույթներն ու լիազորությունները հետագայում կարող են փոփոխվել զուգահեռաբար գործելու ձևաչափով իրենց գործունեությունն իրականացնող Հանրապետության Նախագահի և Հիմնադիր խորհրդարանի կողմից:
[5]Ընտրական ցուցակներում ներառվում են այլընտրանքային ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը:
[6]Պատգամավորության թեկնածուներ կարող են լինել ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը, սակայն Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից նրանք պարտավոր են մշտապես բնակվել Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքում:
[7] Հանրապետության Նախագահը, Հիմնադիր խորհրդարանը և Անցումային կառավարությունը ինչպես առկա կառավարման մարմիններին զուգահեռաբար գործելիս, այնպես էլ գործող վարչախմբի հեռացումից հետո պետական կառավարումն իրականացնելիս ղեկավարվում են Պայմանագրի դրույթներով:
«Ծրագրային առաջարկություն Շարժումը հաղթական ավարտին հասցնելու մասին»
Այսօր՝ 2013թ. մարտի 20-ին` ժամը 17:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ձևաչափով Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի բանախոսությունը:
Նրանք ներկայացրեցին Հայաստանում տիրող «մեղմ բռնակալությունից» անցումային ժողովրդավարության միջոցով Շարժումը հաղթական ավարտին հասցնելու և կայուն ժողովրդավարություն հաստատելու ծրագրային առաջարկություն:
Բանախոսները նշեցին, որ ներկայացվող ծրագրային առաջարկության նպատակը գործող վարչախմբի անցնցում հեռացումն է և Հայաստանում Նոր որակի պետության ստեղծումը, ինչը հնարավոր է իրագործել առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեղմ բռնակալությունից անցումային ժողովրդավարության միջոցով
կայուն ժողովրդավարության անցման ծրագիր
Նպատակը՝
Գործող վարչախմբի անցնցում հեռացում և Հայաստանում Նոր որակի պետության[1] ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
(Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման և լեգիտիմացման նախապատրաստում)
2.1. Շարժման համակարգում և բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների կայացում:
2.2. Շարժման ցանցային համակարգի ձևավորում և կառավարում` տեղական Համակարգող խորհուրդների միջոցով:
2.3. Առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող հետևյալ մարմինների կառուցվածքի, ինչպես նաև դրանց անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում.
2.4. Անցումային ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներով Սահմանադրական արդարության ատյանի կազմավորման ապահովում:
2.5. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով Ընտրական հանձնաժողովի կազմավորման ապահովում:
2.6. Հետևյալ փաստաթղթերի նախագծերին հավանություն տալու և Հիմնադիր խորհրդարանին ներկայացնելու մասին որոշման կայացում.
3. Աջակցող խորհրդի գործառույթները.