Լրահոս

21.03.2013 09:30


Էդվարդ Նալբանդյան. «Բանակցություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Ադրբեջանն է»

Էդվարդ Նալբանդյան. «Բանակցություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Ադրբեջանն է»

Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, և որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Անդրադառնալով այս հարցին՝   ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը news.am-ին  ասել է. «Առաջընթացի բացակայության և ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են  եռանախագահները։

Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է  իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների և հասարակությունների տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են։ Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդվարության։ Դա հստակ երևում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում և վարկանիշային աղյուսակներում։ Հայստանի և Արդբեջանի միջև հսկայական տարբերություն կա։

Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց։

Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ»։

 

Այս խորագրի վերջին նյութերը