Ադրբեջանում հայտնված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան
Ադրբեջանում հայտնված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունը:
Համաձայն հաղորդագրության՝ կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Ղազախ եւ Հայաստանի Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ «Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանում հայտնված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան
Ադրբեջանում հայտնված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունը:
Համաձայն հաղորդագրության՝ կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Ղազախ եւ Հայաստանի Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։
«Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», - ասված է հաղորդագրությունում։