Վարդան Օսկանյանին մտահոգել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը
ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և Երևանի ավագանու ԲՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը։
–Ես մտահոգ եմ նախագահի այդ հարցազրույցից՝ մի քանի առումներով,–հայտարարել է Վ. Օսկանյանը՝ պարզաբանելով,–նախ ես այն տպավորությունն ունեմ, որ նախագահը ժողովրդի ուղերձը չի ընկալել կամ չի ուզեցել լսել։Երկրորդ՝ նախագահը 3 տարբեր ուղղություններով շատ սխալ նշաձողեր դրեց՝ և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքականության հարցերում։
Օսկանյանը նշել է, որ նույնիսկ հաշվի առնելով ուռճացված ընտրացուցակները և այլ խախտումները՝ նախագահական ընտրություններում նրա օգտին չքվեարկած 600 հազար ձայնը լուրջ թիվ է, և Սերժ Սարգսյանը պետք է ականջալուր լիներ ու ադեկվատ արձագանքեր այդ մարդկանց պահանջին։
–Ես հարցազրույցում դա չտեսա, և սա մտահոգության տեղիք է տալիս։ Ես մտածում էի, որ նախագահական ընտրություններում այսպիսի թվեր արձանագրվելուց հետո գոնե, նախագահը շատ հստակ քայլեր կանի իրավիճակ փոխելու՝ և՛ կադրային, և՛ մոտեցումների, և՛ քաղաքականության, և՛ առհասարակ մթնոլորտի։ Հիմա ես դա՛ է՝լ չեմ տեսնում։ Իսկ եթե փողոցում ինչ–որ հանգուցալուծում չլինի, փաստորեն, ոչ մի օգուտ երկիրն այս բոլորից չի ունենալու, և այս լճացումը հաջորդ 5 տարիներին շարունակվելու է,–ավելացրել է Օսկանյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն մտքին, որ ինքը 7% տնտեսական աճ ապահոված կառավարությունը ցրելու բարոյական իրավունք չունի, Օսկանյանն ընդգծել է, որ ինքը նշաձողն այդպես չէր դնի.
–Ես հետևյալ կերպ կդնեի՝ այն կառավարությունը, որը տարեկան աղքատությունը գոնե 10–15% չի կրճատում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որը արտագաղթը առնվազն ամեն 2 ամիսը մեկ 10%–ով չի կարողանում կրճատել, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որը հարկ–ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան առնվազն 2–3% չի ավելացնում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որն արտաքին ներդրումներ չի ապահովում կամ դրանց աճն առնվազն 10% չի ապահովում, պետք է հրաժարական տա։
Իսկ արտաքին քաղաքական հարցերի կապակցությամբ Վ. Օսկայանն նշել է՝ Ղարաբաղի ճանաչման հետ կապված նախագահի ձևակերպումները ճիշտ չեն։
–Ճանաչման հետ կապված ՀՀ նախագահի բերանից մի նախադասության մեջ չպետք է հնչի՝ Ղարաբաղի ճանաչումը ավանտյուրա է կամ՝ եթե մեկն առաջարկեց Ղարաբաղի ճանաչումը, աշխատանքից կհեռացնեմ։
Փոխարենը, Եվրազեսի հետ կապված նախագահի մոտեցումը Օսկանյանը ողջունել է։
Վարդան Օսկանյանին մտահոգել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը
ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և Երևանի ավագանու ԲՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը։
–Ես մտահոգ եմ նախագահի այդ հարցազրույցից՝ մի քանի առումներով,–հայտարարել է Վ. Օսկանյանը՝ պարզաբանելով,–նախ ես այն տպավորությունն ունեմ, որ նախագահը ժողովրդի ուղերձը չի ընկալել կամ չի ուզեցել լսել։ Երկրորդ՝ նախագահը 3 տարբեր ուղղություններով շատ սխալ նշաձողեր դրեց՝ և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքականության հարցերում։

7or.am