Մարտի 20-ին ”Երևան Ջուր” ՓԲԸ “Արևելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի մասնագետները Թումանյան փողոցում Օպերայի դիմաց ձեռնամուխ էին եղել ջրագծի վերանորոգմանը, որի պատճառով ժամը 10.00-22.00 դադարեցվել էր Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պող. 3-15, 6-20, 40, 40/1, Խորենացու փ. 1-29, Կողբացու փ. 42-ից բարձր, Պուշկինի փ. 40, Ամիրյան, Զաքյան, Մայիսյան, Վ. Սարգսյան, Դեղատան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, աշխատանքները կրում են վթարականխարգելիչ բնույթ և նպատակ ունեն թվարկված հասցեները սնուցող 150-200մմ տրամագծով խողովակի 10մ երկարությամբ հատվածը փոխարինել նորով: Նրա ասելով թուջե հին ջրագծի տվյալ հատվածը անցած տասնամյակների ընթացքում ֆիզիկապես խիստ մաշվել է ու դարձել վթարային: Նոր, պողպատե խողովակի շնորհիվ ջրամատակարարումն այնտեղ կդառնա հուսալի: Ավելին, փոխարինվում է նաև փականը, որը թույլ կտա արտակարգ պատահարների դեպքում իրականացնել տեղային ջրաջրկում, և ոչ ամբողջ թաղամասի, ինչպես ներկայումս:
Ըստ Արթուր Զակեոսյանի, աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի, ինչը թույլ է տալիս հուսալ, որ մարտի 20-ին ուշ երեկոյան նշված տարածքների ջրամատակարարումը կվերսկսվի:
Կենտրոնում վերանորոգվում է ջրագիծը

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին