Ուսանողուհին ամուսնության առաջարկ է արել Հենրիկ Մխիթարյանին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահը։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիկը պատասխանեց՝ Յուրա Մովսիսյանի։
Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Մխիթարյանը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։
Մխիթարյանի խոսքով՝ թե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսովորեր ԵՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Յուրա Մովսիսյանն ասաց, որ իր համար կյանքում կարեւորը իր ընտանիքն է՝ լինել լավ հայր եւ լավ որդի։
Հարցին, թե որն է իր կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջևում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան– Պորտուգալիան։ Ըստ sport.news.am-ի
Ուսանողուհին ամուսնության առաջարկ է արել Հենրիկ Մխիթարյանին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահը։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիկը պատասխանեց՝ Յուրա Մովսիսյանի։
Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Մխիթարյանը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։
Մխիթարյանի խոսքով՝ թե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսովորեր ԵՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Յուրա Մովսիսյանն ասաց, որ իր համար կյանքում կարեւորը իր ընտանիքն է՝ լինել լավ հայր եւ լավ որդի։
Հարցին, թե որն է իր կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջևում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան– Պորտուգալիան։
Ըստ sport.news.am-ի