Պարույր Հայրիկյանը որոշել է բուժումը ստանալ արտերկրում. ճզմվել է նրա ներվային համակարգը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը և մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով և հայտարարել, որ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորված անձինք հանցանքի միայն փոքրագույն մասնիկն են։
–Պարույր Հայրիկյանը պետական մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին։ Տվյալ հանցագործությունն ուղղված էր թե՛ Հայրիկյան քաղաքական գործչի, թե՛ երկրի անվտանգության դեմ, որի հետ Վարդան Սեդրակյանը շատ քիչ առնչություն ունի։ Բայց գնում է նախաքննություն, ուստի պահանջում ենք ողջամիտ ժամկետներում բացահայտել այդ գործն ամբողջությամբ,-ասել են նրանք:
Ի դեպ, Մանյա Այվազյանն ընդգծել է՝ Պարույր Հայրիկյանի լիարժեք բուժումը Հայաստանում հնարավոր չէ, և նա որոշել է բուժումը ստանալ արտերկրում:
–Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չի նկատվում։ Ավելին, ըստ բժիշկների՝ ճզմվել է նրա ներվային համակարգը,-ասել է Մ. Այվազյանը:

7or.am