Լրահոս

20.03.2013 14:17


Սուրեն Զոլյանը Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցակում է

Սուրեն Զոլյանը Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության»  ցուցակում է

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» համամասնական ցուցակում։ Այս լուրը այսօր հրավիրված ասուլիսում նա անձամբ է հաստատել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր անունը ցուցակի վերջին համարի տակ է, որովհետև Երևանի ավագանի դառնալու այդքան էլ մեծ ցանկություն չունի:

Զոլյանը նաև ասել է, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում իր ելույթից հետո ԱԱԾ-ից հեռախոսազանգ է ստացել, ինչին ի պատասխան՝ խնդրել է գրավոր ծանուցագիր ուղարկել, բայց մինչ օրս չի ստացել:

–Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրված նախագահ եմ համարում, իսկ ռեժիմը նախագահասպանություն է անում,–հայտարարել է Ս. Զոլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը