Քաղաքական

20.03.2013 14:04


Գեղամ Նազարյան. «Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից»

Գեղամ Նազարյան. «Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից»

Վերլուծաբան Գեղամ Նազարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում իշխանությունները և Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը հավաքված ուժերը հստակ չեն պատկերացնում իրենց անելիքը, և իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ամենամեծ հեղինակություն և ազդեցություն ունեցող ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից։ Նա վստահ է, որ Երևանի ավագանու ընտրություններում հենց այս ուժերն ունեն հաղաթնակի հասնելու ամենամեծ հնարավորությունը։

–Եթե երևանցին ուզում է իրավիճակի փոփոխություն տեսնել, եթե ցանկանում է՝ մեր երկրի անիվը ճիշտ ճանապարհի վրա ընկնի, պետք է ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին քվեարկի,–ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», վերլուծաբանը նշել է, որ ՀՀ քաղաքացին չի կարող իր հույսը կապել մի մարդու հետ, ով իր իսկ կուսակցության խմբակցության գործունեությունից անտեղյակ է:

Իսկ հացադուլի, ըստ նրա, որպես վերջին հույսի քայլ՝ դիմում է զինանոցի թույլ պաշար ունեցող, այլ ոչ թե իրական ընտրողների 500 հազար ձայն ստացող մարդը. 

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն անլրջության դաշտում է: Մանավանդ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի տվեց ոմանց ճնշումներին ու սկսեց Ազատության հրապարակում կառավարություն-կառավարություն խաղալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը