Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է խոսել Երևանի ավագանու ընտրություններում իրենց համամասնական ցուցակի մասին։ Նա ասել է, որ «Ժառանգության» ցուցակը կհրապարակվի այն ԿԸՀ հանձնելուց հետո միայն:
Ի դեպ, «Ժառանգություն»–ում այս «խորհրդապահական» գործելաոճից արդեն իսկ դժգոհողներ կան։ Մասնավորապես «Ժառանգության» անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, պետք է ազնվությամբ ասեմ, որ «Ժառանգության» կողմից Երևանի ավագանու համամասնական ցուցակի շուրջ կուսակցության վարչությունից դուրս (ակտիվի հետ, երիտասարդների հետ) քննարկումներ չկազմակերպելը, ինչպես նաև ցուցակը (այս պահին) գաղտնի պահելը համարում եմ հակաժողովրդավարական, ինչը, իր հերթին, չի կարող վատ չանդրադառնալ ցուցակի որակի վրա... Սա անընդունելի մոտեցում է»։
«Ժառանգության» մոտեցումն անընդունելի է

7or.am