Լրահոս

20.03.2013 12:51


Դպրոցն ավարտել է 81 տարեկանում՝ իր թոռնիկի հետ նույն օրը

Դպրոցն ավարտել է 81 տարեկանում՝ իր թոռնիկի հետ նույն օրը

Ճապոնիայի Կավագուտի քաղաքի բնակչուհի Ռիցուկո Կենմոկուին  միջնակարգ դպրոցն ավարտել է 81 տարեկանում, այն էլ՝ իր թոռնիկի հետ նույն օրը։ Դպրոցն ավարտելը նրա ողջ կյանքի երազանքն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ուսումը կիսատ է մնացել։ Հետո էլ ամուսնացել է, երեք երեխա ունեցել և չի կարողացել շարունակել ուսումը։

Այժմ միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը ստանալուց հետո 81–ամյա ճապոնուհին մտադիր է հաճախել ավագ դպրոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը